Ընկերության ջերմոցները գտնվոում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 999 հասցեում: Այստեղ հիդրոպոնիկ եղանակով աճեցվում են ողկույզավոր, հատիկավոր և կոկտեյլային տեսակի լոլիկներ։
Ջերմոցներում բույսերը պաշտպանված են տարաբնույթ միջատներից և հիվանդություններից, ինչը մշտապես վերահսկում և ապահովում են մեր բարձրակարգ և հմուտ աշխատակիցները։
Արարատի մարզի Երասխ համայնքում գտնվող տեխնոլոգիապես զինված, բարձր և որակյալ բերքատվություն ապահովող ինտենսիվ այգիներում աճեցվում են ծիրան, կեռաս և խնձոր։ Այս գոտին համարվում է ՀՀ ամենատաք տարածքներից մեկը, որն էլ նպաստում է բերքի առավել վաղ հասունացմանը։
Այգիները համալրված են նորագույն համակարգերով՝
- Հակակարկտային ցանց, որը ապահովում է պաշտպանություն կարկտից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչունների և միջատների վնասակար ազդեցությունից:
- Հակացրտահարության համակարգ, որը պաշտպանում է ծառերը ցրտահարությունից:
- Կաթիլային ոռոգման համակարգ, որը ապահովում է ծառերի հատուկ լոկալ խնամք և սնուցում՝ բարձրացնելով բերքատվության որակն ու ծավալը:
Լոլիկ
Ծիրան
Խնձոր
Կեռաս