Այժմ Green Farmer-ի արտադրանքը արտահանվում և ներկայացված է նաև արտաքին շուկայում, քայլ առ քայլ նվաճելով իր հստակ տեղը բարձր հորիզոնականներում։
Մեր բիզնես ռազմավարությունը հիմնված է շրջակա միջավայրի պահպանման, սննդի անվտանգության փաթեթավորման, լոգիստիկայի, վաճառքի եւ մարքեթինգի ամբողջական վերլուծության վրա:
Green Farmer-ը սահմանել է բարձր ստանդարտներ իր արտադրանքի որակի, տեսքի և համային հատկությունների համար՝ օգտագործելով հատուկ ընտրված սերմեր, զերծ մնալով ԳՄՕ-ներից և վնասակար քիմիկատներից՝ փոխարենը, նախընտրությունը տալով վնասատուների դեմ պայքարելու բնական միջոցներին՝ գիշատիչ միջատներին: Բույսերի փոշոտումը նույնպես տեղի է ունենում բնական ճանապարհով՝ մեղուների միջոցով։
Green Farmer Ընկերությունում կարևորվում է յուրաքանչյուր աշխատակցի ներգրավվածությունը և նվիրվածությունը։
Green Farmer-ի Թիմի արհեստավարժ աշխատակիցները յուրաքանչյուր օր իրենց սիրով լի և նվիրված աշխատանքով են նաև մեր արտադրանքին հաղորդում համային բացառիկ առանձնահատկություն:
Թիմի անդամներն աշխատանքի առաջին իսկ օրից անցնում են հատուկ և շարունակական վերապատրաստում՝ ծանոթանալով բույսերի աճեցման, պահպանման և խնամքի կանոններին և նրբություններին։
Սերմերի հատուկ ընտրություն
Առանց ԳՄՕ արտադրանք
Առանց քիմիկատ արտադրանք
Բնական փոշոտում
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն_01.01.2018-31.12.2018
Հաշվապահական հաշվեկշիռ_31 դեկտեմբեր 2018
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն_01.01.2018-31.12.2018
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն_01.01.2018-31.12.2018
Ձև 2 Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
Ձև 3 Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն
Ձև 4 Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն
Ֆինանսական-հաշվետվություն-և-անկախ-աուդիտորական-եզրակացություն 2021